Վլադիմիր Զելենսկին զրուցել է Իլոն Մասկի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես շնորհակալ եմ նրան, որ խոսքերով և գործերով աջակցում է Ուկրաինային։ Հաջորդ շաբաթ մենք կստանանք Starlink համակարգերի ևս մեկ խմբաքանակ ավերված քաղաքների համար։ Տիեզերքի հետ կապված հնարավոր նախագծեր են քննարկվել, բայց ես այդ մասին կխոսեմ պատերազմից հետո»,-գրել է Զելենսկին։

______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել