Պարենային անվտանգություն

Բնակչության առողջության պահպանման համար չափազանց կարևոր է առողջապահական հիմնարկների կողմից բնակչությանը մատակարարող սննդամթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմքն է հանդիսանում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ քաղաքացիների լիարժեք սնվելու և սովից զերծ լինելու իրավունքի ապահովումը:

Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության հիմնական խնդիրներն են՝

ա) սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը.

բ) բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովումը.

գ) պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը և համալրումը։

Սննդամթերքի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին և այլ պահանջներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել