ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ.
«Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան…
Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ: Ամեն ինչ համադրվում էր հայրենիքի շահի հետ՝ անձնական կյանքից մինչև պետական ամենաբարդ գործողություն:
Վազգենը հայրենասիրություն չէր քարոզում: Նա հայրենասիրության օրինակ էր իր գործով և կյանքով»: