Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Վ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չարամտորեն խուսափել է երեխաներին պահելուց:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի` ծնողի կողմից երեխային կամ տասնութ տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: