Շատերը ստանում են կեղծ հաղորդագրություն առ այն, որ ունեն ստանալու գումար․ բանկի զգուշացումը

Ինեկոբանկը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ այս օրերին WhatsApp հավելվածով շատերը ստանում են կեղծ հաղորդագրություն առ այն, որ ունեն ստանալու գումար։

Այդ հղումով անցնելիս բացվում է ԱրՔա ընկերության պաշտոնական կայքի ԿԵՂԾ տարբերակը, որը, առաջին հայացքից, շատ նման է իրականին։ Այնուհետև, առաջարկվում է մուտքագրել քարտապանի բոլոր տվյալերը՝ ներառյալ CVV -ն։

Հղումն ունի այսպիսի տեսք՝ https[:]//arca.pay-tracking.online/cash97171928, cash բառից հետո թվերը կարող են փոփոխվել։

Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալու պարագայում չբացել հղումը և հեռացնել հաղորդագրությունը՝ չդառնալով զեղծարարությունների զոհը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել