Վարչապետի որոշմամբ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին ընդառաջ աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել․ որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին վերաբերող հարցեր քննարկելու և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և համակարգելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»։

Աշխատանքային խմբի կազմը

  • Հ. Մաթևոսյան – ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի քարտուղար)
  • ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
  • ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի՝ համապատասխան ոլորտը համակարգող խորհրդական
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել