Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը․ Ժաննա Անդրեասյան

Երեկ հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելվաճարը։

Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացները։

Նախագծի մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/4074/about»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել