«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով՝ մարտի 4-ին ժամը 14.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: