Դատախազների նկատմամբ խրախուսման ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել

Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների և այլ վաստակի համար դատախազի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալություն.
2) դրամական պարգև կամ հուշանվերով պարգևատրում.
3) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում` 10 օրով.
4) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում և համապատասխան կրծքանշանով պարգևատրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
6) օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:
Դատախազի խրախուսման համար կարող է կիրառվել նաև նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը։
Արտահերթ դասային աստիճանի շնորհումը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել