Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի բարձրացման մասին․ «Գազի կալորիականությունը բարձրացել է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 3-ի նիստին անդրադարձավ գազի գնի բարձրացման թեմային։

«Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է՝ ավելացել է։ Եվ ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, այսինքն՝ ջերմատվությունն ավելացել է։ Փաստացի՝ ավելի կալորիականությամբ գազ օգտագործվել է, բայց վճար չի պահանջվել», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 ԱՄՆ դոլարի, ինչի ֆոնին էլ գազի շուկայի նկատմամբ զգայությունն ավելանում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել