Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկան ենթակա է պարտադիր պետական հաշվառման (այսուհետ՝ հաշվառում)։
Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերը պարտավոր են տեխնիկան ձեռք բերելուց հետո ՀՀ կառավարության սահմանած կարգով` 15-օրյա ժամկետում, դիմել գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը` այն հաշվառման վերցնելու համար:
Հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ և տեխնիկական վկայագիր, որի ձևը հաստատում է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը։ Առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսականտեխնիկայի պետական տեսուչին ներկայացնել`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.
դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.
ե) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.
զ) ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝ պետական գրանցման վկայագիր։
Տեխնիկական վկայագիրն ստորագրում և կնքում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:
Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսականտեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսականտեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի՝ պետական կառավարման լիազորված մարմնում։