Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել