Ե՞րբ է փոխհատուցում տրամադրվում չօգտագործված արձակուրդի համար

Ամենամյա  արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող այն ժամանակահատվածն է, երբ աշխատողը հնարավորություն է ստանում հանգստանալու և վերականգնելու իր աշխատունակությունը:

Ինչպես գիտենք, օրենքն արգելում է ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ, սակայն  ի՞նչ պետք է անել, երբ աշխատողը, այնուամենայնիվ, աշխատանքի ծավալի կամ այլ պատճառներով չի օգտվել իր ամենամյա արձակուրդից և ազատվել է աշխատանքից:

Վերը նշված դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել դրամական փոխհատուցում  ամենամյա արձակուրդը  չօգտագործելու համար:

Հատուցման չափը  որոշվում է  տվյալ ժամանակահատվածի համար  տրամադրման ենթակա  ամենամյա  արձակուրդի  չօգտագործված օրերի քանակով: Եթե ամենամյա արձակուրդ չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել