Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան մարտի 2-ի ցերեկը, 03-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։
Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։
