Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով Առնակ Ավետիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:
Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Ավետիսյանն է նշանակվել Լոռու մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
Լուսանկարում աջից Հովհաննես Ավետիսյանն է, ձախից՝ Առնակ Ավետիսյանը։