Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, կատարվել է 4020 թեստավորում: Առողջացել է 755 քաղաքացի, գրանցվել է մահվան 15 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 498 դեպք, որոնցից 403 671-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6717 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8493 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 902 684 թեստավորում: