Կապանում ուժեղացված ծառայություն է անցկացվել․ ոստիկանություն

Փետրվարի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Կապանում և Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են 1150 տրանսպորտային միջոց։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Օրենքով արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 20 արձանագրություն։ 2 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել