Շիրակի մարզպետարանում ստեղծվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով

Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է:

«Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը՝ Շիրակի մարզպետարանում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու նպատակով՝ հրավիրում ենք Շիրակի մարզում գործող կազմակերպություններին, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության հիմնահարցերով են զբաղվում՝ ներկայացնելու իրենց կազմակերպություններից մեկական թեկնածուներ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է առաջադրել մեկ ներկայացուցչի թեկնածություն՝ լրացնելով ստորև նշված գրանցման հայտը։
https://docs.google.com/…/1FAIpQLSccINrSZuxaWM…/viewform

Գրանցման վերջնաժամկետն է մարտի 6-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0312 4 90 00 /104/ հեռախոսահամարով»,- նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել