Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Կատարվել է 4076 թեստավորում, առողջացել՝ 1239 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել