«Զոռով պահում էինք, որ աշխատեր». Հրաչյա Սարգսյանը՝ աշխատակցի մասին

«Տիկին Մարգարյան, մի հատ բան էլի՝ տենց ունիկալ հիմնարկ ենք, ուզում եմ հասկանալ՝ էն քաղաքացին, որ ուզում էր դուրս գար քաղաքապետարանից 3 ամիս է, ու երեք ամիս է իրեն չէինք ազատում, վերջը դուրս եկավ, թե չէ»,-այս մասին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդական Մերի Մարգարյանից հետաքրքրվեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետի հարցին ի պատասխան խորհրդականն ասաց, որ երկար քննարկումներից հետո նրան ազատեցին և վերջնահաշվարկը կատարված է:

«Զոռով պահում էինք, որ աշխատեր, ինքն ուզում էր գնար, բայց զոռով պահում էինք»,-հավելեց քաղաքապետը:

Մերի Մարգարյանն ասաց, որ նման դեպքեր շատ ունեն. «Շահագործում ենք մարդկանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել