Ազգային ժողովի նիստը վարողը՝
ա) բացում, ընդհատում և փակում է նիստը.
բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող 3 հարցի մասին.
գ) ձայն է տալիս.
դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը.
ե) համակարգում է նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.
զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է հետևյալ միջոցները.
1) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
2) խոսափողի անջատում.
3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
4) հեռացում՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ դահլիճում ներկա լինելուց.
5) զրկում՝ մինչև 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:
է) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.
ը) կարգազանց հրավիրվածներին հեռացնում է նիստերի դահլիճից.
թ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: