Կոտրել է հացատան ապակին և մտել ներս

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Կարեն Մ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակության կատարելու նպատակով 2013թ. փետրվարի 21-ին` ժամը 03.00-ից մինչև ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, Ավան Առինջ X շենքի դիմաց գործող ՙԹոնրավան՚ ՍՊԸ-ին պատկանող հացատան մուտքի դռան ապակին քարով կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել հացատուն և այնտեղից գողացել կանխիկ գումար և տարբեր իրեր, ՙԹոնրավան՚ ՍՊԸ-ին պատճառելով ընդհանուր զգալի չափի` 45.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Բացի այդ, Ավան Առինջ X շենքի տակ գործող ՙՀզոր Արգիշտի՚ ՍՊԸ-ին պատկանող խանութի մուտքի դռան ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել խանութ և վաճառասրահում գտնվող ցուցափեղկից գողացել զգալի չափի` 250.000 դրամ արժողության ծխախոտներ:

Ավելին, Ավան Առինջ X շենքի հարակից տարածքում գործող Արամ Վ.-ին պատկանող խանութի մուտքի դռան ապակին կոտրել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի, որի ընթացքում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել