Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) ընտանիքի անապահովության միավորն ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
բ) դիմողի կողմից դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին հետևյալ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում` դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
գ) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում.
ե) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում.
զ) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է վերը նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ «դ» և «ե» կետերի: