Կիևի Լոբանովսկի փողոցի վրա գտնվող բնակելի բարձրահարկ շենքը հրթիռակոծվել է։
Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Ukrinform-ը։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները ճանապարհին են։
«Հրթիռը հարվածել է Լոբանովսկի 6ա հասցեում գտնվող բնակելի շենքին, այնտեղ են շտապօգնության ծառայությունները»,- գրել է նա Telegram-ում։


