Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության այն պետական մարմինների, օպերատիվ ծառայությունների ցանկը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով.
Գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով միայն հետևյալ պետական մարմինների, օպերատիվ ծառայությունների ավտոտրանսպորտային միջոցները.
Զինվորական ոստիկանություն և ավտոտեսչություն.
Ինկասացիոն ծառայություններ.
Հրշեջ պահպանության ծառայություն.
Ոստիկանություն.
Շտապ բուժօգնություն.
Վթարային-փրկարարական ծառայություններ.
Օդանավակայանային ապահովման ավտոծառայություն:
Արտաեզրաչափքային բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր տեղափոխող, ճանապարհների վրա շինարարական, վերանորոգման կամ մաքրման աշխատանքների համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները կահավորվում են դեղին կամ նարնջագույն հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) ազդանշաններով: