«Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը

Ինչպես գիտենք, մաքսային գործի իրականացման նպատակով սահմանվում են հետևյալ մաքսային ռեժիմները`

ա) ներմուծում` ազատ շրջանառության համար.
բ) վերաներմուծում.
գ) տարանցիկ փոխադրում.
դ) ներմուծում մաքսային պահեստ.
ե) ներմուծում անմաքս առևտրի խանութ.
զ) ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար.
է) ժամանակավոր ներմուծում.
ը) ժամանակավոր արտահանում.
թ) ներմուծում ազատ մաքսային պահեստ.
ժ) ժամանակավոր արտահանում` վերամշակման համար.
ժա) արտահանում` ազատ շրջանառության համար.
ժբ) վերաարտահանում.
ժգ) սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության.
ժդ) ոչնչացում.
ժե) ներմուծում ազատ տնտեսական գոտի:
«Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը կարգավորում է ազատ տնտեսական գոտում թույլատրված գործունեություն ծավալելու նպատակով այդ գոտու տարածք ապրանքներ ներմուծելը, այդ տարածքից ապրանքներ արտահանելը, ինչպես նաև այդ գոտում թույլատրված գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները:
Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել