Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները մարտի 1-ից փոխարինվելու են համար 31 և 11՝ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսային երթուղիներով. քաղաքապետարան

Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները մարտի 1-ից փոխարինվելու են համար 31 և 11՝ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսային երթուղիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հհ. 31 և 8 երթուղիներին կփոխարինեն հհ. 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.31 երթուղի

ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ – ՋՐՎԵԺ
Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. – Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան – Իոսիֆյան – Հալաբյան – Կիևյան – Կասյան փ.-ներ – Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ.-ներ – Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան – Հովհաննիսյան – Թևոսյան փ.-ներ – Ջրվեժ (վերջնականգառ)
Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Հ.11 երթուղի

ՔԱՆԱՔԵՌ ՀԷԿ – «ՄԻԿԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏ
Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ – Ղափանցյան – Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց – Շիրվանզադեի փ.-ներ – Կոմիտասի պ. – Կասյան փ. – Մարշալ Բաղրամյան պ. – Պռոշյան – Պարոնյան – Գր.Լուսավորչի փ.-ներ – Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. – Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. – «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)
Հետադարձը` նույն ուղեգծով:

May be an image of map և տեքստը May be an image of map և տեքստը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել