Ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`
1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, տուրքի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.
3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նաև «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.
5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված տուրքի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:
Ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:
Ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում: