Միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի օպերատիվ անձնակազմի իրավունքների սահմանափակումը

Միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի օպերատիվ անձնակազմին արգելվում է կազմակերպել և անցկացնել գործադուլներ:

Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ:

Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքից դուրս կազմակերպել և անցկացնել հավաքներ և հանրային միջոցառումներ, եթե դրանք կարող են բերել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի աշխատանքի խաթարման, խանգարել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, կարգավորող մարմնի աշխատողների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը, ստեղծել բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակ:

Նշված գործողությունների հետևանքով պետությանը և (կամ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի սեփականատիրոջը և (կամ) քաղաքացիներին հասցված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել