Ի՞նչ է «դիակապտությունը» և ինչու՞ է այն քրեորեն պատժելի

Դիակապտություն են անվանում դիակ կողոպտելը (հոմանիշներ՝ դիակողոպտություն, դիակողոպուտ, դիագոդություն, հինահարություն):

Սակայն ՀՀ քրեական օրենգիրքը քրեորեն պատժելի է համարում միայն մարտադաշտում սպանվածների կամ վիրավորների մոտ գտնվող իրերը հափշտակելը (դիակապտություն)

ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն՝

«Մարտադաշտում սպանվածների կամ վիրավորների մոտ գտնվող իրերը հափշտակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից ութ տարի ժամկետով:»:

Բնավ նշանակություն չունի, թե որ երկրի քաղաքացի է սպանվածը կամ վիրավորը. յուրային է, թե՝ հակարակորդի կողմից: Նշանակություն չունի նաև հափշտակվող իրերի պատկանելիությունը (սպանվածի կամ վիրավորվածի անձնական իրերն են, թե՝ պետության սեփականությանը): Ընդ որում, սպանվածների կամ վիրավորների մոտ գտնվող իրեր ասելով հասկանում ենք ցանկացած առարկա՝ հագուստ, դրամ, իրեր և այլն:

Եթե սպանվածից կամ վիրավորից մարտադաշտում վերցվել է զենք, զինամթերք կամ այլ առարկաներ ոչ թե հափշտակելու, այլ հակառակորդի դեմ կռվելիս օգտագործելու նպատակով, ապա նման արարքը դիակապտության հանցակազմ չի պարունակում:

Դիակապտության հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը:

Այս հանցագործության վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն անմիջապես ոտնահարում է զինվորական կարգապահությունը, բանակի մարտունակությունն ապահովող հասարակական հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել