Այսօր կլինի ամենադժվար օրը. Ուկրաինայի ՆԳՆ

Ռուսական զորքերը պլանավորում են հարձակվել Կիևի վրա ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին: Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է korrespondent-ը։

«Այսօր կլինի ամենադժվար օրը: Թշնամու պլանն է տանկային շարասյուներով ճեղքել Իվանկովից և Չեռնիգովից մինչև Կիև»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Կիևի հյուսիս-արևմտյան ուղղությամբ հակառակորդի զորքերի անցումը կասեցնելու համար պայթեցվել են երեք կամուրջներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել