Ինքնակամ կառույցների շինարարության համար սահմանված տուգանքները

Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 դրամի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելու համար նախատեսված է տուգանք` 100 000 դրամի չափով:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար սահմանված է տուգանքի նշանակում` 400 000 դրամի չափով:

Վերը նշված արարքներ կատարել շարունակելը նախատեսված տուգանքը նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` 2 500 000 դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել