Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։
Նրանք են՝ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը, ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը և ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նշենք, որ Անդրանիկ Մակարյանը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քերական մի գործում ներգրավված է որպես մեղադրյալ: