Ե՞րբ կարող են կասեցվել դատախազի լիազորությունները

Դատախազի լիազորությունները կասեցվում են`

1) դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում` մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) անվայել այնպիսի արարք կատարելու դեպքում, որը կարող է հիմք հանդիսանալ պաշտոնից ազատելու համար` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

Գլխավոր դատախազի տեղակալի լիազորությունները կասեցվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով: Մյուս դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով:

Դատախազի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել