Սիրելի՛ հայրենակիցներ, ես ձեզ երբեք ոչ մի հարցում չեմ ստել, որևէ տվյալ չեմ կեղծել. Արման Թաթոյան

«Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին: Ուզում եմ ասել՝ սիրելի՛ հայրենակիցներ, ես ձեզ երբեք ոչ մի հարցում չեմ ստել, որևէ տվյալ չեմ կեղծել երբևէ: Եվ ես ուզում եմ, որ դուք իմնաք, որ այս ադրբեջանական իշխանությունների ատելության և թշնամանքի քաղաքականությունը շարունակվում է, այն չի ավարտվել: Խաղաղարարությունը կեղծ է:

Խնդրոմ ե, որ դուք բոլորդ պահանջեք այն պաշտոնյաներից, ովքեր խոսում են նոր գործընթացների մասին առանց երաշխիքների, պահանջեք նրանցից ներկայացնել երաշխիքներ: Հակառակ դեպքում՝ նրանք իմ համոզմամբ խոսում են զուտ քաղաքական շահերից ելնելով կամ առնվազն որոշ պաշտոնյաներ չեն գիտակցում ինչի մասին են խոսում»,-այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն հայ հասարակությանը կեղծ խաղաղասիրական կոչերով: Հասարակությունը պետք է ունենա իր սեփական երաշխիքները:

«Պատերազմ որևէ մեկը չի ուզում, թշնամանք որևէ մեկը չի ուզում: Առավել ևս ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, բայց մենք չենք կարող ինքներս մեզ մոլորեցնել, համոզելով մեզ, որ այդ ամենն ավարտված է: Ես այսքան ասում եմ, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հեռանան Հայաստանի Հանրապետության գյուղերից և ճանապարհներից, բայց առանձին պաշտոնյաներ հայտարարություններով օրինականացնում են նրանց ներկայաությունը, ստեղծում են պրոբլեմներ, հետո կանգնում ասում են՝ դե գիտեք ինչ կա, անիրատեսական է, ոնց հեռանան, եկեք ուրիշ մեխանիզմներ մտածենք»,-նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանը կարծում է, որ ժամանակը հայ հասարակության դեմ է աշխատում և պետք է շատ արագ գործել և հաշվի առնել, թե որտեղ է հայերի շահերի իրական պաշտպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել