Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նշելով, որ հանդիպումն անցկացվում է հակաքովիդային բոլոր սահմանափակումների պահպանմամբ:

Հանդիպումից հետո երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը: Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել