Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ձեռնպահ է քվեարկել կազմակերպության Բյուրոյի հայտարարությանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին նա լրագրողներին հայտնել է երեքշաբթի օրը։
Նշված հայտարարությունը հակառուսական է համարվում։
«Ես ձեռնպահ եմ քվեարկել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հայտարարության ընդունմանը: Հուսով եմ, որ այնտեղ խաղաղությունը կպահպանվի: Մենք՝ որպես Ղարաբաղում պատերազմ տեսած պետություն, չենք կարող պատերազմ ցանկանալ»,- ասել է նա, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել Եվրանեսթի ԽՎ բյուրոյի հայտարարության վերաբերյալ։
Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել նաև Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման վերաբերյալ։
Եվրանեսթ ԽՎ բյուրոյի կազմում ընդգրկված են Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարները, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների ղեկավարները։
Եվրանեսթի վեհաժողովը խորհրդարանական հարթակ է, որը ստեղծվել է քաղաքական ասոցիացիան խթանելու և ԵՄ-ի և համայնքի արևելյան հարևանների տնտեսական ինտեգրումը խորացնելու համար: