Ինչպե՞ս է քննարկվում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:

Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:

Ազգային ժողովի նիստի քննարկմանը ներկայացվող Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին կցվում է նախնական քննարկումների ընթացքում դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետևյալ սյունակներից՝
ա) առաջարկության հեղինակը.
բ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.
գ) առաջարկության վերաբերյալ Վերահսկիչ պալատի խորհրդի եզրակացությունը:

Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է հարցերի քննարկման համար կարգով:

Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին՝ առանց քննարկման:

Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել