Գինեգործական արտադրանքը ենթակա է պարտադիր հայտարարագրման

Գինեգործական արտադրանք արտադրողը, ինչպես նաև գինեգործական արտադրանքի մնացորդների մեծածախ առուվաճառքով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում են ստացված, գնված և իրացված գինեգործական արտադրանքի մնացորդների քանակները:

Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրողը, յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում է այդ նպատակով իր արտադրած և (կամ) գնած խաղողի քանակները:

Հայտարարագիրը պետք է պարունակի նաև խաղողի սորտի և ծագման վայրի մասին տեղեկատվություն:

Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրողը, ինչպես նաև դրա մեծածախ առուվաճառքով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում են այդ նպատակով արտադրված, գնված, պահեստավորված և իրացված աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակները, անկախ այն հանգամանքից, թե արտադրվել են նոր բերքից, թե նախորդ տարիների բերքից:

Գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակների հայտարարագրման կարգը սահմանում է կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել