Ալավերդիում այսօր դիմավորել եմ գործարար Արտակ Բաղիկյանին։ Ինչպես հայտնել եմ, գործարարը պատրաստվում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Կարևոր է նշել, որ 《Ալավերդի Դայմոնդս》 ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։
Այժմ Ներդրողների աջակցման կենտրոնը դիտարկում է ներդրումային ծրագիրը, որի ուսումնասիրությունն ավարտելուց հետո այն կփոխանցի կառավարությանը։ Ըստ ծրագրի նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի (չի գործում 19 տարի) վթարային շենքը, ստանձնելով պարտավորություն` կատարել ներդրում, շենքն ու հարակից տարածքը կապիտալ հիմնանորոգել ու սկսել գործունեությունը։
Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ, այն ավելացնելու հեռանկարով։ Ալավերդի համայնքում կիրականացվեն նաև սոցիալական ծրագրեր»,-գրել է նա։