Հայաստանի Հանրապետությունում խաղողի մշակության տարածաշրջաններն են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և Երևանի խաղողագործական տարածաշրջանները:
Խաղողագործական տարածաշրջանների սահմաններից դուրս գտնվող տարածքներում խաղողի մշակությունը չի արգելվում:
Խաղողագործական տարածաշրջանում համապատասխան բնակլիմայական առանձնահատկությունների առկայության դեպքում կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական միկրոշրջաններ:
Խաղողի մշակության տարածաշրջանների և միկրոշրջանների սահմանները սահմանում է կառավարությունը: