Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:
Էլեկտրոնային համակարգով հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին։
Հարցերը տրվում են խոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:
Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը և նիստը վարողը:
Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:
Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:
Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ, բացառությամբ Ազգային ժողովի նախագահի և նիստը վարողի: