Ո՞ր դեպքում է վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում

Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է մասնակից բոլոր ավանդատուների` նրանից դուրս գալու դեպքում: Սակայն լիակատար ընկերներն իրավունք ունեն լուծարելու փոխարեն վստահության վրա հիմնված ընկերակցությունը վերակազմավորել լիակատար ընկերակցության:Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է նաև լիակատար ընկերակցության լուծարման հիմքերով: Սակայն վստահության վրա հիմնված ընկերակցությունը պահպանվում է, եթե նրանում մնում են թեկուզև մեկ լիակատար ընկեր և մեկ ավանդատու:Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարման` ներառյալ սնանկության դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ընկերակցության մնացած գույքից ավանդատուներն իրենց ավանդներն ստանալու նախապատվության իրավունք ունեն լիակատար ընկերների նկատմամբ:

Դրանից հետո ընկերակցության մնացած գույքը բաշխվում է լիակատար ընկերների միջև` ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ կամ լիակատար ընկերների համաձայնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել