Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները և Հայաստանի Հանրապետությունում առկա կամ առաջացող ռադիոակտիվ թափոնները պետք է պետականորեն գրանցվեն, հաշվառվեն և հսկվեն:
Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման համար պատասխանատու են լիցենզավորված այն անձինք, ովքեր տնօրինում են նշված իոնացնող ճառագայթման աղբյուրները, կամ որոնց գործունեության արդյունքում են ստացվել ռադիոակտիվ թափոնները:
Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների ցանկը, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացմամբ: