Ինչպե՞ս են նիստից առաջ գրանցվում պատգամավորները

Ազգային ժողովում օրվա առաջին, արտահերթ և ներքոգրյալ «ա» ենթակետում նշված նիստերն սկսվում են պատգամավորների գրանցումով՝ նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով:

Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և դրանից պատգամավորի բացակայելը կարող է համարվել անհարգելի՝ օրենքով սահմանված կարգով:

Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:

Նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է):

Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա:

Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի՝
ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.
բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել