Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որով իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել է Սյունիքի մարզ:
Որոշման մեջ չի նշվում գործուղման նպատակը։ Ղուկասյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: