Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։
Այս մասին հայտնում է TASS-ը հղում անելով՝ Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայություն հայտարարությունը։
«Քաղաքային ծառայություններն այսօր արդեն աշխատում են ռազմական բնույթի արտակարգ իրավիճակի կանխման պայմաններում»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայությունը։ «Մեր ջանքերն ուղղված են թե՛ հնարավոր սադրանքները կանխելուն, թե՛ հաղթահարմանը, և՛ թե ռազմական հարձակմանը դիմակայելուն, մենք գործում ենք հստակ ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետը։
Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հաստատվել է տարհանման պլան, որը ներառում է տարհանման կետերի գտնվելու վայրերը, անհրաժեշտ տրանսպորտի քանակն ու անվտանգ տարածքները բնակչությանը տեղավորելու համար։ «Եթե մի քանի տարի առաջ ունեինք 1500 քաղաքացու համար նախատեսված ապաստարան, ապա այսօր դրանց թիվը եռապատկվել է»,- նշել է նա։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդը ներառում է ավելի քան 500 պահեստարան։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ բարելավվում է նաև արտակարգ իրավիճակների մասին բնակչությանը ահազանգելու համակարգը։