Ո՞րն է իրավահաջորդությունը վարչական դատավարությունում

Իրավահարաբերությունից հայցվորի դուրս գալու դեպքում ( Իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, մահ, պահանջի զիջում կամ պարտավորություններում անձանց փոփոխում…) վարչական դատարանը հայցվորին փոխարինում է իրավահաջորդով:

Իրավահաջորդ նշանակվում է հայցվորի և իրավահաջորդի համաձայնությամբ, իսկ եթե հայցվորը դադարում է գոյություն ունենալուց ապա հայցվորի փոխարինումը կատարվում է իրավահաջորդի միջնորդությամբ:

Իրավահարաբերությունից պատասխանողի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, քաղաքացու մահ, պարտքի փոխանցում … ) վարչական դատարանը պատասխանողին փոխարինում է իրավահաջորդով հայցվորի համաձայնության դեպքում:

Դատավարության ընթացքում կատարված բոլոր գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով պարտադիր էին այն կողմի համար, որին ինքը փոխարինել է:

Դատավարության ընթացքում իրավահաջորդը օգտվում է նույն իրավունքներից և կրում է նույն պարտականությունները որոնք որ կրել է այն կողմը որին ինքը փոխարինել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել