Կարո՞ղ է անձը նույն արարքի կատարման համար կրկին դատապարտվել

Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ուղղված սկզբունքներից է կրկնակի դատապարտման սկզբունքը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատապարտվել: Նույն անձի վերաբերյալ նույն դեպքի առթիվ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման, ինչպես նաև քրեական հետապնդման մարմնի չվերցված որոշման առկայությունը բացառում է քրեական գործ նորոգելը, մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելը, ավելի խիստ պատիժ նշանակելը:

Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

Իրավաբան.net
rmal’>Եթե սպանվածից կամ վիրավորից մարտադաշտում վերցվել է զենք, զինամթերք կամ այլ առարկաներ ոչ թե հափշտակելու, այլ հակառակորդի դեմ կռվելիս օգտագործելու նպատակով, ապա նման արարքը դիակապտության հանցակազմ չի պարունակում:

Դիակապտության հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը:

Այս հանցագործության վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն անմիջապես ոտնահարում է զինվորական կարգապահությունը, բանակի մարտունակությունն ապահովող հասարակական հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել