Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել ընդդիմադիրներին, ովքեր պարբերաբար հիշեցնում են, որ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո կարծիքները փոխվել են:

Փաշինյանը նշեց․ «Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։ Կամ, որ ասում են՝ «Հայաստանի հետ այսպես են վարվում»… բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։ Ե՞րբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չիէք հանում։ Կամ ասում են «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում», քաղաքական մեծամասնությունը արձագանքել է, դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք, դուք կարո՞ղ է Հայաստանից չեք կամ կարո՞ղ է Հայաստանը չեք ներկայացնում կամ կարող է հարցական նշանը հանենք այս նախադասության վրայից», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց, թե Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել